ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1.1. Վիրուս Նետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Ձեզ է մատուցում ծառայութուններ հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում «V TELECOM» ապրանքանիշով(այսուհետ` Ընկերություն, «V TELECOM»)։
1.2. Ինչպես Ընկերության կողմից ծառայությունների մատուցմանը նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ ծառայությունների(այսուհետ` Ծառայություններ) մատուցման ընթացքում Ձեր կողմից տրամադրվում են անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ, որոնք ընկերության կողմից մշակվում ու պահպանվում են` ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից։ Դուք հանդիսանում եք տվյալների սուբյեկտ, ում վերաբերյալ անձնական տվյալները ենթարկվում են մշակման և ում անձնական տվյալները օգտագործվելու են Ընկերության կողմից սույն ծանուցմամբ սահմանված նպատակներով, ինչպես կարող են փոխանցվել երրորդ անձանց ՀՀ օրեսնդրությամբ և սույն ծանուցմամբ սահմանված բացառիկ դեպքերում։
1.3. Անձնական տվյալների պահպանման համակարգը համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովումների համախումբ է։ Մեզ մոտ գործող համակարգը բաղկացած է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող և պարբերաբար թարմացման ենթարկվող տարրերից։
Համակարգը տեղադրված է մեր կազմակերպության ներսում գտնվող համակարգչային տեխնիկայի վրա, որը պաշտպանված է մեր Ընկերությունից դուրս գործող գտնվող համակարգչային ցանցերից ու համացանցից ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։
Համակարգի անվտանգության կանոնների և անձնական տվյալների պաշտպանվածությունը անընդհատ հսկման տակ է գտնվում V TELECOM-ի տեղեկատվական անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից։
Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց այդ հասանելիությունն անհրաժեշտ է V Բաժնով սահմանված նպատակներին հասնելուն ուղղված աշխատանքներ կատարելու համար: Արխիվացման ենթակա անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը ենթակա են պահպանման արխիվացման համար հատուկ նախատեսված կողպված տարածքներում:
Մեր աշխատակիցներն իրենց առօրյա գործունեությունն իրականացնում են անձնական տվյալների անվտանգության պահպանմանն ուղղված V TELECOM-ի քաղաքականությանը և ընթացակարգերին համապատասխան: Ձեր անձնական տվյալները պաշատպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:
1) անձնական տվյալ` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
2) անձնական տվյալների մշակում` անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ.
3) անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց` անձնական տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողություն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը.
4) անձնական տվյալների օգտագործում` անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձևավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետևանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին.
5) անձնական տվյալներ մշակող` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում և (կամ) իրականացնում է անձնական տվյալների մշակում.
6) տվյալների սուբյեկտ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները.
7) տվյալների բազա` որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջություն.
1.5. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է օրինականության, համաչափության, հավաստիության, սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքներով, որոնք սահմանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։
1.6. Անձնական տվյալների մշակման մասին ստորև ներկայացվող ծանուցման(այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է V TELECOM-ի կողմից սահմանված անձնական տվյալների պաշտպանության՝ Ընկերության որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը:
1.7. Սույն Ծանուցումը կիրառելի է V TELECOM-ի հետ առնչվող ցանկացած կայքէջի, ապրանքի, ծրագրային ապահովման կամ ծառայության համար (այսուհետ միասին` «Ծառայություններ»), եթե Ծանուցումից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ V TELECOM-ի կողմից:
1.8. Ծանուցման պայմանները ենթակա են հրապարակման ընկերության www.vtelecom.am պաշտոնական կայքում։
1.9. Օգտվելով V TELECOM-ի Ծառայություններից՝ Դուք ընդունում եք ինչպես սույն Ծանուցումը իր բոլոր դրույթներով` այնպես էլ վերջինիս մեջ կատարվող փոփոխությունները, այդ թվում` նոր խմբագրությամբ Ծանուցում, այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր կողմից չի կատարվել Ընկերության համար որևէ ակնհայտ գործողություն, որը կվկայի Ձեր կողմից Ծանուցման պայմանների փոփոխությանը համաձայն չլինելու, Ընկերության հետ կնքված պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ։
ԲԱԺԻՆ II. ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դուք ծանուցվում եք այն մասին, որ Ընկերության կողմից ծառայություններից օգտվելու համար դիմում, հայտ, պատվեր ներկայացնելու ընթացքում անձնական տվյալներ տրամադրելու և(կամ) և Ընկերության հետ բաժանորդային պայմանագիր կնքելու պահից Դուք տալիս եք համաձայնություն, որպեսզի V TELECOM-ի կողմից իրականացվի Ձեր անձնական տվյալների հարցում, ինչպես նաև անձնական տվյալների մշակում:
Սույնով Դուք տեղեկացվում եք Ձեր անձնական տվյալների տրամադրման, ստացման, մշակման, պահպանության, ինչպես նաև անձնական տվյալների մշակման քաղաքականության վերաբերյալ։
ԲԱԺԻՆ III. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
3.1. «V TELECOM»-ը երաշխավորում է պաշտպանել և չխախտել Ձեր անձնական տվյալների, այդ թվում` Ձեր կողմից օգտագործվող Ծառայությունների, դրանց վայրի, նպատակի, նպատակակետի, ծավալի և այլ տեխնիկական պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը:
3.2. V TELECOM-ը ստանձնում է պարտավորություն մշտապես քայլեր ձեռնարկել Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
3.3. Ձեր անձնական տվյալները ստանալուն պես Ընկերությունը պարտավորվում է դրանց անվտանգությունը մեր համակարգերում ապահովելու համար:
ԲԱԺԻՆ IV. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի, այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև Ձեզ հետ կնքվող(կքնված) ծառայությունների մատուցման պայմանագրի կարգավորումները։
ԲԱԺԻՆ V. . ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
5.1. Ձեր անձնական տվյալները ենթակա են մշակման միայն Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակներում հետևյալ նպատակներով.
ԲԱԺԻՆ VI. ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
6.1. Մեր Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից օգտվելու համար, նման մտադրություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ներկայացնել ստորև թվարկված անձնական տվյալները՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով.
1) իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
ա) ի պաշտոնե ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անուն, ազգանուն(հայրանուն), ծննդյան ամսաթիվ, հաշվառման և(կամ) փաստացի բնակության վայրի հասցե,
բ) քաղվածք` տրված ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության կողմից, իսկ լիազորագրի հիման վրա հանդես գալու պատշաճ ձևակերպված լիազորագիր,
գ) ներկայացուցչի հեռախոսահամար,
դ) էլեկտրոնային փոստի հասցե:
2) Ֆիզիկական անձի դեպքում`
ա) Տվյալ անձի և ներկայացուցչի(առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթղթի(անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, սպայական գրքույկ կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ` անձը հաստատող փաստաթուղթ) տվյալները, անուն, ազգանուն (հայրանուն), ծննդյան վայր և ամսաթիվ, հաշվառման և(կամ) փաստացի բնակության հասցե
բ) եռախոսահամար,
գ) էլեկտրոնային փոստի հասցե:
6.2. Տեղեկատվության սուբյեկտը պարտավոր է ապահովել տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը, արդիականությունն ու հավաստիությունը և պատասխանատվություն է կրում դրա համար:
6.3. Ելնելով անձնական տվյալները մշակելու հավաստիության և սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքներնից, ինչպես նաև Ծառայությունների շրջանակներում հաճախորդների(բաժանորդների) սպասարկման որակի բարելավման և հաճախորդների վճարունակության գնահատման նպատակով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որպեսզի V TELECOM-ը հարկ եղած դեպքում երկրորդական աղբյուրներից, մասնավորապես՝ պետական տեղեկատվական համակարգի օպերատորից կամ Ձեր անձնական տվյալները պարունակող տվյալների բազաներից ստանա անձնական հետևյալ տվյալները.
6.4. Որպես տվյալների սուբյեկտ, անձնական տվյալների մշակման վերաբերյալ Ձեր, համաձայնությունը օրենքի ուժով համարվում է տրված, իսկ մեր Ընկերությունը, որպես անձնական տվյալներ մշակող իրավունք ունի այն օգտագործել, քանի որ.
ԲԱԺԻՆ VII. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ սահմանվում են` ելնելով ՀՀ գործող օրենսդրության պահանջներից և Ընկերության որդեգրած քաղաքականությունից:
ԲԱԺԻՆ VIII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ
8.1. Դուք թույլատրում եք մշակման նպատակով V TELECOM-ի կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալների փոխանցումը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս՝ ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում:
8.2. ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
8.3. Սույն Ծանուցման V բաժնում սահմանված նպատակներով, միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով և միայն դրա անհրաժեշտության դեպքում V TELECOM-ը կարող է տրամադրել Ձեր անձնական տվյալները կամ փոխանակվել անձնական տվյալներով հետևյալ դեպքերում`
1) պետական տեղեկատվական համակարգի օպերատորին Ձեր կողմից տրամադրված տվյալների հիման վրա Ձեր մասին սույն Ծանուցմամբ սահմանված այլ տվյալներ ստանալու համար,
2) երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում պարտապանների կողմից իրենց պարտավորությունների կատարման վերաբերյալ,
3) երրորդ անձանց, որոնք V TELECOM-ից ստացել են մատուցված Ծառայությունների դիմաց Բաժանորդի կողմից կուտակած պարտքը պահանջելու կամ դատական կարգով բռնագանձելու իրավունքը,
4) Ծառայությունների մատուցման մեջ ներգրավված կամ V TELECOM-ի գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնող V TELECOM-ի գործընկերներին, մատակարարներին և ծառայություն մատուցողներին,
5) V TELECOM-ի գործակալներին, դիլերներին, դիստրիբյուտորներին, ֆրենչայզներին կամ այլ ծառայություն մատուցողներին, որոնք իրականացնում են V TELECOM-ի ապրանքների կամ Ծառայությունների վաճառք կամ նմանատիպ այլ գործունեություն,
6) երրորդ անձանց, որոնք լիազորված են հավաքագրելու վարկային պատմություն կամ իրականացնելու վարկունակության գնահատում,
7) V TELECOM-ի բաժնետերերին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին, դուստր և կախյալ ընկերություններին,
8) ՀՀ պետական մարմիններին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.4. V TELECOM-ն իրավասու է բացահայտել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները`
1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ,
2) Ձեր գրավոր համաձայնության հիման վրա.
3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն ընկերության մատուցողի(ընթանում են վարույթներ վերջինիս դեմ):
4) արտակարգ դրության ժամանակ` օրենքով սահմանված նպատակներով, դեպքերում, ծավալով և արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
5) Ձեր կողմից ստացված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ` «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին` այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում տրամադրելու դեպքում,
6) Կարգավորողի սահմանած կարգով բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները(հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները` արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112(911), հրշեջ ծառայության 101, Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության 102 և շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի(հաղորդումների) դեպքում:
8.5. V TELECOM-ը պատասխանատվություն չի կրում 8.3. և 8.4. կետերի հիմքով տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:
ԲԱԺԻՆ IX. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԼԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
9.1. Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնության գործողության ժամկետը համապատասխանում է V TELECOM-ի և Ձեր միջև առկա իրավահարաբերությունների և(կամ) պայմանագրային հարաբերությունների գործողության ժամկետին:
9.2. V TELECOM-ը հնարավորինս խուսափում է Ձեր անձնական տվյալների կրկնողությունից և մշակում միայն անհրաժեշտ անձնական տվյալները, որոնք կարող են օգտակար լինել սույն Ծանուցման V բաժնում սահմանված նպատակներին հասնելու համար, ինչպես նաև այլ տվյալները, որոնք անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրության համաձայն: Այլ անձնական տվյալները ենթակա են ոչնչացման:
ԲԱԺԻՆ X. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
10.1. Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ, մասնավորապես`
10.1.1. իրավունք ունեք ստանալու տեղեկություններ Ձեր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները:
10.1.2. իրավունք ունեք ծանոթանալու Ձեր անձնական տվյալներին, Ընկերությունից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:
10.1.3. Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը: Սակայն, այդ դեպքում, մենք չենք կարող շարունակել մատուցել Ձեզ Ծառայություններ:
10.1.4. Դուք իրավունք ունեք բողոքարկելու որպես տվյալներ մշակողի մեր գործողությունները կամ անգործությունը կամ որոշումները անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին` ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն կամ դատական կարգով, եթե գտնում եք, որ Ձեր անձնական տվյալների մշակումն իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ կամ այլ կերպ խախտում է Ձեր իրավունքներն ու ազատությունները։
ԲԱԺԻՆ XI. ԿԱՊԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
12.1. Եթե Ձեզ մոտ Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման կամ տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում, կարող եք կապ հաստատել հարցեր Զանգերի սպասարկման կենտրոնի հետ հեռախոսի, փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով հետևյալ կերպ.
Հեռախոս.՝ (+374) 011 555 000
Էլեկտրոնային փոստ՝ info@virusnet.am
Հասցե՝ ՀՀ, Հայաստան, 0097, Երևան, Գևորգ Չաուշի փող., 11/1 շենք