Մոտակա և հեռավոր նպատակներ, արժեքներ
Տարիների ընթացքում մեր ընկերությունը սկսել է, և մինչ օրս շարունակում է գյուղական համայնքների համար հասանելի դարձնել կապի որակյալ և ժամանակակից միջոցները։ Բազմաթիվ գյուղական համայնքներում մենք արդեն ունենք վերջին սերնդի սարքավորումներով և տեխնոլոգիանեկով կառուցված ցանց։ Մեր նպատակն է յուրաքանչյուր սոցիալական կարգավիճակում և ցանկացած հեռավորության վրա գտնվող բնակչին հասանելի դարձնել գերարագ կապի և հեռուստատեսության ծառայությունները՝ մատչելի սակագներով։
Մեր ընկերությունը նպատակ ունի հասնել ընդհուպ մինչև սահմանամերձ գոտիների համայնքները, ինչը զարգացում կապահովի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում։
Մեր ընկերությունն առաջիկայում պլանավորում է OTT սերվերային կենտրոնի ստեղծում և OTT ծառայության տրամադրում՝ ամբողջ աշխարհի հայությանը։