Այստեղ կարող եք ծանոթանալ
մեր ընկերության նորություններին
2018 թ-ի սեպտեմբերին տեղի ունեցավ «Վի Տելեկոմ» ընկերության նոր ատմինիստատիվ մասնաշենքի բացման պաշտոնական միջոցառումը։ Հաշվի առնելով տարիների ընթացքում մեր ընկերության զարգացման տենդենցը՝ 2017 թ-ին առաջացավ անհրաժեշտություն ունենալ ավելի ընդարձակ, հարմարավետ վարչական համալիր, ուստի 17 թի հունիսից սկսվեցին և 2018 թ-ի հունվարին ավարտվեցին նոր վարչական համալիրի կառուցապատման աշխատանքները։Համալիրում տեղակայված է նաև ժամանակակից ստանդարտներին համապատասխան հեռուստառադիոծրագրերի մալուխային հեռարձակման կայանի և տվյալների պահպանման (data center) և փոխանցման սերվերային կենտրոնը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մեր գործընկերները, ոլորտով հետաքրքված բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան հյուրեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Միջոցառումը նպատակ ուներ նաև ներկաներին ծանոթացնել մեր կազմակերպության գործունեությանը, անցած ճանապարհին և առաջիկա նպատակներին։
Միջոցառումը մեկնարկեց ավանդույթ դարձած կարմիր ժապավենը կտրելու արարողությամբ, այնուհետև հյուրերին ցուցադրական նյութի տեսքով ներկայացվեց մեր կազմակերպության զարգացման պատմությունը, ձեռքբերումներն ու անելիքները։
Հյուրերը ծանոթացան մեր նոր վարչական համալիրի կառուցվածքին և բաժիններին։
2018 թ-ի սեպտեմբերին տեղի ունեցավ «Վիրուս Նետ» ընկերության նոր վարչական համալիրի բացման պաշտոնական միջոցառումը։ Հաշվի առնելով տարիների ընթացքում մեր ընկերության զարգացման դինամիկան՝ 2017 թ․-ին առաջացավ անհրաժեշտություն ունենալ ավելի ընդարձակ, հարմարավետ վարչական համալիր՝ ուստի 2017 թ․-ի հունիսից սկսվեցին 2018 թ․-ի հունվարին ավարտվեցին նոր վարչական համալիրի կառուցապատման աշխատանքները։Համալիրում տեղակայված է նաև ժամանակակից ստանդարտներին համապատասխան հեռուստառադիոծրագրերի մալուխային հեռարձակման և տվյալների պահպանման (data center) և փոխանցման սերվերային կենտրոնը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մեր գործընկերները, ոլորտով հետաքրքված բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան հյուրեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Միջոցառումը նպատակ ուներ նաև ներկաներին ծանոթացնել մեր կազմակերպության գործունեությանը, անցած ճանապարհին և առաջիկա նպատակներին։
Միջոցառումը մեկնարկեց ավանդույթ դարձած կարմիր ժապավենը կտրելու արարողությամբ, այնուհետև հյուրերին ցուցադրական նյութի տեսքով ներկայացվեց մեր կազմակերպության զարգացման պատմությունը, ձեռքբերումներն ու անելիքները։
Հյուրերը ծանոթացան մեր նոր վարչական համալիրի կառուցվածքին և բաժիններին։
Հուլիսի 28-ին կայացավ Moshproject-ի կողմից կազմակերպված հերթական My Business Forum-ը։ «Վիրուս Նետ» ընկերությունը կրկին հանդես եկավ որպես աջակից գործընկեր։ Միջոցառումը հիանալի առիթ էր ամրապնդել գործընկերների հետ հարաբերությունները և ձեռք բերել նոր գործընկերներ։ Իրարից տարբերվող բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչներ առիթ ունեցան ներկայացնել իրենց կազմակերպության կողմից տրամադրվող ծառայություններն ու արտադրանքը, ծանոթանալ պոտենցիալ գործընկերների հետ և ուղղակի հաճելի և արդյունավետ ժամանակ անցկացնել բիզնես միջավայրում։
«Վիրուս Նետ» ընկերության կողմից շնորհակալություն ենք հայտնում Moshproject-ին միջոցառումը նախաձեռնելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Հուսով ենք, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, իսկ մենք միշտ պատրաստ ենք աջակցել դրանց կայացմանը։