Գերարագ ինտերնետ կապ

Նորարարական և ժամանակակից լուծումներ
հատուկ ձեր բիզնեսի համար

 

Գերարագ սիմետրիկ ինտերնետ կապ (մինչեւ 10 գբ/վ արագությամբ),

Կապի ռեզերվային գծեր՝ կազմակերպության կայուն աշխատանքն ապահովելու համար,

տվյալների տեղափոխման ծառայություններ,

Գլխամասային բաժնից ցանկացած հեռավորության վրա տեղակայված մասնաճյուղերի միացում 1 ցանցում,

Առանձին տեղակայված մասնաճյուղերի եւ աշխատակիցների կողմից օգտագործվող սարքերի (Gadget) միավորում մեկ ցանցի մեջ,

WiFi ծածկույթի եւ մալուխային ցանցերի նախագծում, կառուցում և սպասարկում,

Կորպորատիվ ցանցի ստեղծում՝ տվյալների կենտրոնի սերվերների հասանելիությամբ։
 

«Վի Տելեկոմ» կազմակերպությունը հուսալի և կայուն կապի և ՏՏ համալիր ծառայություններ տրամադրող ընկերություն է ինչպես մասնավոր օգտատերերի, այնպես էլ կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար։ Ակտիվորեն առաջ շարժվելով, օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ և հուսալի սարքավորումներ, մենք առաջարկում ենք նորագույն կորպորատիվ և բիզնես լուծումներ՝ հաշվի առնելով օգտատիրոջ բոլոր պահանջները։ Տարիների փորձը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեզ իրավունք է տալիս հաստատել, որ մենք պրոֆեսիոնալների թիմ ենք և ձեր բիզնեսի համար հուսալի գործընկեր։
Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք լրացնել հայտ, ոչ ուշ քան 3 ժամվա ընթացքում կորպորատիվ վաճառքի բաժնից Ձեզ հետ կապ կհաստատեն։

+374 11 555000