Աշխատանքի հնարավորություն մեր կազմակերպությունում
Virus Net ընկերությունը առաջնային նշանակություն է տալիս աշխատանքային միջավայրին և թիմային աշխատանքին։
Մենք ստեղծում ենք լավագույն պայմանները աշխատակցի ինքնադրսևորման և ինքնաիրացման համար։
Մենք ուրախ ենք մեր թիմում տեսնել ինչպես փորձառու աշխատակիցների, այնպես էլ սկսնակ։
Ընկերությունը ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները աշխատակցի մասնագիտական հմտությունների զարգացման համար։
Այսպիսով աշխատանքի ենք հրավիրում հետաքրքրված, նպատակասլաց և պատասխանատու անձանց։
Մեր ընկերությունը փնտրում է Ցանցի օպերատորի, կազմակերպության տնային բաժանորդների սպասարկումն իրականացնելու համար։
Մենք փնտրում ենք մալուխագործ-զոդողի (Ցանցի կառուցում), մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր պայման է։
«Վիրուս Նետ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետի։
Աշխատավարձը՝ պայմանագրային
Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկե՛ք hr @virusnet.am էլ․ հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով «վաճառքի մասնագետ»։